Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ստերլիգովի դեմ հայց է ներկայացրել Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի թագուհին

Lifenews.ru կայքի փոխանցմամբ՝ Երուսաղեմի և Լեռնային Ղարաբաղի թագուհի իրեն հայտարարած Միլանա Գորենշետյնը ռուս գործարար Գերման Ստեռլիգովի և նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ դատական հայց է ներկայացրել:

«Թագուհին» հայտարարել է, որ ռուս գործարարը հրապարակային կերպով իրեն վիրավորել է, կրկնելով իր փաստաբանի խոսքերը, իր մասին ասել է «խելագար կին»: Որպես ապացույց նա հրապարակել է Ստերլիգովի հայտարարության տեսանյութը:

Իսկ վեճն առաջացել է այն բանից հետո, երբ Գորենշտեյնը ԼՂՀ դատախազությունից հետաքրքրվել է Ստերլիգովի՝ ջրաղաց ձեռք բերելու գործարքից:

Նույն շարքից