Հասարակություն 

Այսօր Ռուսաստանի մի շարք համայնքներում նշվում է Վարունգի օրը

Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր  Ռուսաստանի մի շարք համայնքներում նշվում է Վարունգի օրը:

Հայտնի է, որ այս բանջարեղենը գոյություն ունի արդեն 6 հազար տարի, դրա հայրենիքը համարվում է Հնդկաստանը:

Նշվում է, որ Ռուսաստանում այն հայտնվել է 13-րդ կամ 15-րդ դարում, այն բերել են իտալացիները: Այն հատկապես լավ է ընդունվել Սուզդալի բնակիչների կողմից, նրանք իրենց քաղաքն անգամ վարունգի մայրաքաղաք են հայտարարել:

Նրանք ամեն տարի նշում են Վարունգի տոնը:

Նույն շարքից