Երբևէ մտածել եք, թե ինչու են չափազանց շոգ երկրներում մարդիկ նախընտրում կանաչ թեյ խմել, այլ ոչ թե ջուր: Բոլորս գիտենք, թե որքան վնասակար է շոգ եղանակին փողոցում զբոսնելը. կիզիչ արևը ունի չափազանց վատ հետևանքներ` գլխացավ, ուշաթափություններ և այլն:
Որպեսզի հեշտորեն խուսափեք շոգից և իր հետևանքներից, մասնագետները խորհուրդ են տալիս կանաչ թեյ խմել: Կանաչ թեյը, ի տարբերություն սովորական թեյերից, օրգանիզմից չի հեռացնում աղը: Այն հագեցնում է ծարավը և թարմություն հաղորդում:
Բացի դրանից, կանաչ թեյը երիտասարդացնում է և նպաստում ազատվել ավելորդ քաշից: