Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու հիմնադրամի ղեկավարների խորհրդի անդամներն ու եկեղեցու հովիվ Գգիգոր Դամադյանը այցելել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
2 տարի առաջ փակված եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հովհաննես Սահակօղլուն և նրա ընկերները հաղորդել են, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում։
Արամ Աթեշյանը նշել է, որ Սուրբ Նշան եկեղեցին կարևոր տեղ ունի հավատացյալների սրտերում և տեղեկացրել, որ այն կվերաբացվի 2015 թվականի օգոստոսի 8-ից։