Հասարակություն 

Ադրբեջանում ամուսինն ու կինը միմյանց դանակահարել են

Ադրբեջանական APA գործակալության հաղորդկշմամբ` Բաքվի Բինագադինսկի շրջանում սպանություն է տեղի ունեցել:
Ադրբեջանցի ամուսիններ Աղաև Նազիմ Միրասան օղլուի ու նրա կնոջ՝ Աղաև Մեհրիբան Յուսիֆի միջև վիճաբանություն է տեղի ունեցել է, ինչի հետևանքով ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջը:

Վիրավոր կինը ևս հարվածներ է հասցրել ամուսնուն, ապա ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Տղամարդուն մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

 

Նույն շարքից