Առողջապահություն Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս ազատվել սթրեսից, անհանգստությունից մեդիատացիայի միջոցով

analitik.am

Ինչպե՞ս կարելի է ազատվել սթրեսից, անհանգստությունից մեդիատացիայի միջոցով: Ի՞նչ վարժություններ կառաջարկեք, որ կարելի է անել կարճ ժամանակում, եւ դժվար չեն լինի:

Մասնագետների խորհրդով, սթրեսից ազատվել օգնում են առաջին հերթին յոգայի շնչառական մեթոդները:

Այն ցանկալի է կատարել վաղ առավոտյան՝ արթնանալուն պես: Ցանկալի է, որ այդ ընթացքում չլինեն խամգարող հանգամանքներ: Մեդիտացիային պետք է հատկացնել 10-20 րոպե: Նախընտրելի է այն կատարելիս լսել որեւէ մեդիտատիվ երաժշտություն կամ բնության ձայներ:

Բազկաթոռին կամ աթոռին նստեք այնպես, որ հարմար լինի. չափազանց կարեւոր է, որ մեջքը ուղիղ լինի: Զգացեք հաճելի ծանրություն, այնուհետեւ կոպերը իջեցրեք և փակեք աչքերը: Կատարեք լիարժեք շնչառության 7 փուլ:

Քթով դանդաղ խորը շնչեք, 3 վայրկյան շունչը պահեք, այնուհետեւ քթով դանդաղ արտաշնչեք: Շնչառությունն ավարտելուց հետո այդպես նստած մնացեք մոտ 1 րոպե, այնուհետեւ դանդաղ բարձրացրեք կոպերը, կիսաբաց աչքերով կրկին դանդաղորեն փակեք աչքերը և վերադարձեք Ձեր նորմալ ֆիզիոլոգիական շնչառությանը:

Մտովի թուլացրեք ուսերը, զգացեք ձեռքերի հաճելի ծանրությունը բազկաթոռի հենակներին: Սկսեք հետեւել, թե ինչպես են շնչելու ընթացքում շարժվում որովայնի մկանները: Մի միջամտեք այդ աշխատանքին: Եղեք կողմնակի դիտորդ: Զգացեք, թե ինչպես են որովայնի մկանները կծկվում և թուլանում, ինչպես է թթվածինը ինքնաբերաբար մտնում մեր թոքերը եւ դուրս գալիս այնտեղից, ինչպես են քթանցքերը թարմություն զգում օդի հոսքից:

Այնուհետեւ ուշադրությունը կենտրոնացրեք գլխի գագաթին եւ պատկերացրեք, որ պրանան (կենսական էներգիան) գլխի գագաթով Ձեր մարմին է լցվում տիեզերքի անծայրածիր տարածությունից: Արտաշնչման ժամանակ պատկերացրեք, որ կանաչ գույնով ներկված՝ սիրո, բարեկամության, բարության եւ կարեկցանքի զգացմունքները սրտի մակարդակով դուրս են գալիս կրծքավանդակի կենտրոնից եւ տարածվում Ձեզ մոտ գտնվողների, այնուհետեւ Ձեր տան, քաղաքի բնակիչների վրա:

Մեդիատացիայի վիճակից դուրս գալու համար կենտրոնացեք Ձեր մարմնի վրա, մի քանի անգամ խորը շնչեք, ապա դանդաղ արտաշնչեք եւ դանդաղորեն բացեք աչքերը:

Նույն շարքից