Հասարակություն 

Ամերիկյան ռազմամեքենաների նոր խմբաքանակ Օդեսայում

Ուկրաինա-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում, Օդեսա է ժամանել  «Համվի» ռազմական ավտոմեքենաների երկրորդ խմբաքանակը: Այս մասին Twitter-ում հաղորդել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան  Ջեֆֆրի Փայեթը:

Իր հաղորդագրությանը Փայեթը կցել է ավտոմեքենաների պատկերով մի քանի լուսանկարներ՝ հաղորդում է  Gazeta-ն:

Ավտոմեքենաների առաջին խմբաքանակը ժամանել է այս տարվա մարտի 25-ին: Պորոշենկոն ավտոմեքենաներով ինքնաթիռը անձամբ է դիմավորել և հայտարարել է, որ ավտոմեքենաների մի մասը փոխանցելու է երկրի անվտանգության ծառայությանը:

Նույն շարքից