Քաղաքական Միջազգային 

Պուշկով. Ուկրաինական ողբերգությունը հեռու է հանգուցալուծումից

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ուկրաինական ճգնաժամը առաջիկայում հանգուցալուծում չի ստանալու: Այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ ինչպես Իրաքն ու Սիրիան են Մերձավոր Արեւելքում վերածվել Քաոսի գոտու, այնպես էլ Ուկրաինան դարձել է Արեւելյան Եվրոպայի գարշապարը:

Նրա խոսքերով Ուկրաինայում վերջին օրերին ծավալվող իրադարձությունները մտահոգություն է առաջացնում Եվրոպայում:
Պուշկովը նկատի է ունեցել արմատական Աջ սեկտորի ու իրավապահների միջեւ զինված բախման դեպքերին, ինչն ապացուցում է երկրում արմատական, ազգայնական տրամադրությունների աճը:
Հիշեցնենք, որ Աջ սեկտորը հայտարարել է, որ իշխանությունների քայլերը կարող են հանգեցնել հեղափոխության, ուստի երկրի բնակչության պահանջները չպետք է անտեսվեն ու լռության մատնվեն:

Բացի այդ Պորոշենկոն չի կարող հույսը դնել ազգայնական գումարտակների ու բանակի աջակցության վրա, որոնք ամեն պահ կարող են անցնել խռովարարների կողմը:

Ավելի վաղ, Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն:

Նույն շարքից