Հասարակություն 

«Իսլամական պետությունը» իրականացրել է Իրաքի ամենախոշոր ահաբեկչություններից մեկը. զոհերի թիվը հասել է 120-ի

Իրաքյան շուկաներից մեկում իրականացված ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 120-ի:

BBC-ի փոխանցմամբ Իրաքի շիական Խան Բանի Սաադ քաղաքում` մայրաքաղաք Բաղդադից հյուսիս, մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել մարդաշատ շուկայում: ԶԼՄ-ները սա անվանել են վերջին տասնամյակում Իրաքում տեղի ունեցած ամենախոշոր ու արյունալի ահաբեկչական գործողություններից մեկը:

Կատարվածը շոկ է առաջացրել անգամ Իրաքում: Զոհերի թվում կան երեխաներ, վիրավորվել է 130 մարդ:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի տոնակատարությունների ֆոնին: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Նույն շարքից