ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ինչպիսի գեղեցիկ ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանում բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության և բարեկեցության մեջ»:
Ավելի վաղ՝ հուլիսի 18-ին Ուորլիքը գրառում է արել սոցիալական ցանցում՝ գրելով, որ անհամբեր սպասում է երկուշաբթի օրը Երևանում հետագա քայլերը քննարկելու նպատակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: