Քաղաքական Միջազգային 

Հունաստանում 3-շաբաթյա «արձակուրդներից» հետո այսօր կբացվեն բանկերը

РИА Новости կայքի փոխանցմամբ՝ Հունաստանում 3-շաբաթյա «արձակուրդներից» հետո այսօր կբացվեն բանկերը։

Սահմանված որոշակի մի շարք սահմանափակումները՝ կապված կապիտալի շարժի վերահսկողության հետ կպահպանվեն։

Բանկերի հաճախորդներն այժմ կկարողանան լրացուցիչ գործողություններ կատարել և ստանալ բանկային անհրաժեշտ փաստաթղթերը։

Սպասվում է, որ 3 շաբաթվա ընթացքում առաջին անգամ կաշխատի Աթենքի բորսան։ Երկուշաբթի օրվանից կսկսեն կիրառվել նաև ԱԱՀ-ի նոր վճարումներ։ Մասնագետների հաշվարկներով՝ ապրանքների մեծ մասի գինը կավելանա մոտ 9%-ով։ Իսկ ընդհանրապես, գների բարձրացումը կանդրադառնա բոլոր ապրանքների և ծառայությունների վրա։

Նույն շարքից