Հայաստան Քաղաքական գլխավոր 

Դոնալդ Տուսկը այսօր կհանդիպի խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների խմբակցությունների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը հուլիսի 20-22 տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում, այսօր կհանդիպի խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների խմբակցությունների հետ:

Քաղաքական հինգ ուժերի հետ միասնական ձևաչափով հանդիպումը կտևի 1.20 րոպե, ակնկալվում է, որ հանդիպումը նվիրված կլինի ներքաղաքաղական հարցերին ու սահմանադրական փոփոխություններին:

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկի այցը կմեկնարկի Հայաստանից, այնուհետև նա կայցելի Վրաստան և Ադրբեջան: Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նույն շարքից