Rbk.ru կայքի փոխանցմամբ՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայից մեկնել է Ղարաբաղ՝ իր ընտանիքի մոտ: Այս մասին գործարարը գրել է VKontakte-ի իր էջում։
Գրառման մեջ գործարարը հայտնում է, որ մի քանի օր առաջ նա Ռուսաստանի իրավապահ մարմիններին տեղեկացրել է, որ 3 օրով կվերադառնում է Մոսկվա: Այդ ընթացքում իրավապահ մարմինները նրա նկատմամբ հետաքրքրություն չեն դրսևորել, և նա վերադառնում է Շուշի:
Ստերլիգովի խոսքով՝ ինքը դա արել է՝ ի պատասխան «ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ներում տարածված զրպարտության»: Ձեռնարկատերը նշել է, որ Ղարաբաղում չի թաքնվել ռուսական ոստիկանությունից։