Հասարակություն 

ԲՆ հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 1.67 մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 785.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 780.67 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 154.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար անձի նկատմամբ կայացվել է 5.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 4.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 13.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 26.248հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 502.2 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածային բաժնի կողմից առանց անթափանց ծածկույթի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.722 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 30.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.67 մլն. դրամ (տարվա սկզբից 151.25 մլն. դր):

Նույն շարքից