Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ապագա տեղակալ Մարիա Գայդարը պնդում է, որ Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիությունից չի հրաժարվել:
Նա նաև հայտնել է, որ ուկրաինական քաղաքացիություն ստանալով, ինքը չի պատրաստվում հրաժարվել ռուսականից:
Օդեսայի շրջանային պետական վարչակազմից, սակայն, տեղեկացրել էին, որ Սաակաշվիլին այժմ վրացական քաղաքացիությունից հրաժարվելու փուլում է գտնվում: