Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Միացյալ նահանգները Դոնբասում իրավիճակի վատթարացման դեպքում պատրաստ են սրել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով հատուկ հանձնակատար Վիկտորիա Նուլանդը, նշելով, որ պատժամիջոցները կշարունակեն մնալ ուժի մեջ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել մինսկյան համաձայնություններով նախատեսված պարտավորությունները, իսկ բռնության ուժեղացման պարագայում նոր սահմանափակումներ կկիրառվեն:
Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային արդեն տրամադրել է 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն ու հույս հայտնել, որ Ռուսաստանը որոշակի ճնշումներ կգործադրի Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների վրա՝ ստիպելով նրանց կատարել մինսկյան համաձայնությունները:
Միացյալ նահանգներն իսկապես հնարավորություն ունեն էապես ճնշումներ գործադրել ռուսաստանյան այն ձեռնարկությունների վրա, որոնք վերաֆինանսավորում են ստանում արտասահմանյան ակտիվներից:
Նրանց նկատմամբ սահմանելով մաքսիմալ ժամանակահատված պարտքերի մարման համար, կզրկեն արտասահմանում ֆինանսավորվելու հնարավորությունից:
Այսպիսով մեկ տարվա ընթացքում չկարողանալով Ռուսաստանին ներքաշել տարածաշրջանային հակամարտության, մեջ այժմ պետդեպարտամենտը ձգտում է մարիոնետ կիեւյան իշխանությունների ձեռքով հասնել մինսկյան համաձայնությունների տապալմանն ու շփման գծում իրավիճակը սրելով՝ հասնել հակամարտության ռսառեցմանը: