Քաղաքական Միջազգային 

Յարոշը ուկրաինական ուժայիններին կոչ է արել չենթարկվել իշխանությունների հրամաններին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Յարոշը ուկրաինական ուժայիններին կոչ է արել չենթարկվել իշխանությունների հրամաններին:
Նրա խոսքերով, այն ժամանակ, երբ ուկրաինական զինվորականները իրենց արյան գնով պաշտպանում են հայրենիքը, կիեւյան իշխանությունները միլիարդներ են դիզում ժողովրդի զրկանքների հաշվին, ու ամեն կերպ աշխատում ձգել պատերազմը:

Աջ սեկտոր արմատական ազգայնական կուսակցության առաջնորդ Դմիտրի Յարոշը դիմելով Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի ու ՆԳՆ զինծառայողներին կոչ է արել չկատարել իշխանությունների հանցավոր հրամանները:

Հուլիսի 18-ին Աջ սեկտորի ակտիվիստները ավարտեցին նախագահական նստավայրի մոտ անցկացվող մեկշաբաթյա բողոքի ակցիան, իսկ հաջորդ օրը հրավիրեցին համաժողովրդական վեչե՝ իրենց պահանջները ներկայացնելով իշխանություններին:
Միաժամանակ Կարպատներում շարունակվում է հատուկ գործողությունները՝ Աջ սեկտորի գրոայիններին լիկվիդացնելու նպատակով:

Նույն շարքից