Հայաստան Քաղաքական 

Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն. Էդվարդ Նալբանդյան

Հուլիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ ‪Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրին Վաշինգտոնում եւ Մոսկվայում իրենց ունեցած հանդիպումները, անդրադարձան մինչեւ տարեվերջ իրենց ծրագրերին:

Էդվարդ Նալբանդյանն, ընդգծելով, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն եւ կազմակերպվում են սադրանքներ, համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։ Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի եւ եռանախագահ երկրների ջանքերը։

Նույն շարքից