Հայաստան Քաղաքական 

Համանախագահները Երևանից կմեկնեն Վիեննա, ապա` Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարածաշրջանային այցով գտնվում են Հայաստանում, այսօր՝ հուլիսի 20-ին կվերադառանան Վիեննա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այստեղից կգնանք Վիեննա, որտեղ կհանդիպենք Մինսկի խմբի ներկայացուցիչներին հետ, այնուհետեւ կգնանք Բաքու»,- ասաց Ջեյմս Ուորլիքը:

Հիշեցնենք, որ համանախագահներն այսօր հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված է հանդիպում նաեւ ՀՀ նախագահի հետ:

Նույն շարքից