Armlur.am–ի տեղեկություններով, հուլիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները «Արթիկ» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ են տեղափոխել դատապարտյալ Նվեր Կիրակոսյանին: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Նորագյուղցի Նվերիկ մականվամբ:
Նշենք, որ Նորագյուղցի Նվերիկը համարվում է «Արթիկ» ՔԿՀ «զոն նայողը»: Իսկ այս տեղափոխությունը, ըստ երևույթին, թույլ է տալիս կարծել, որ նա այլևս ՔԿ հիմնարկի «զոն նայողը» չէ:
Դեռևս չհաստատված լուրեր կան այն մասին, թե այս տեղափոխությունը կապված է Նորագյուղցի Նվերիկի` քրեական հեղինակություն համարվող Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի) մահվան հանգամանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հետ:
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, թե անազատության մեջ գտնվող մի քանի անձինք «նշել են» մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում հայտնի քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի (Լևոն Ղազարյան) և նրա ընկերների` Մոսոյի (Մեսրոպ Նազարյանց) և Դերոյի (Դերենիկ Թադևոսյան) սպանությունը: Նորագյուղցի Նվերիկը, ըստ նույն լուրերի, պատիժ կրող դատապարտյալներին, այսպես ասած, «աչքալուսանք» էր տվել այն առիթով, որ իրեն նման բարձր «պաշտոն շռայլած» Օշականցի Գևորիկին (Գևորգ Մելիքյան) ապտակողն արժանի պատասխան է ստացել: Այս հանգամանքը զայրացրել և վրդովեցրել էր քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչների:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: