Հասարակություն 

Թուրքիայում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Սուրուչ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, որը առնվազն 30 մարդու կյանք է խլել:

Hurriyet Daily News-ի հաղորդմամբ` ահաբեկչության հեղինակը, ամենայն հավանականությամբ, ԴԱԻՇ-ի ներկայացուցիչ է իրագործել:

Հաղորդվում է, որ ինքն իրեն կարող էր պայթեցնել 18-ամյա աղջիկ ԴԱԻՇ-ից:

Հաղորդվում է, որ միաժամանակ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է սիրիական Քոբանի քաղաքի կենտրոնում, որը վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել է իսլամիստների հարձակման:

Այդ տեղեկությունը պարբերականի համար հաստատել են բարձրաստիճան աղբյուրներն Անկարայում:

Պայթյունի զոհ է դարձել առնվազն 30 մարդ, վնասվածքներ է ստացել ավելի քան 100 հոգի:

Նույն շարքից