Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

«Սուլիկո» վրացական ռեստորանը մեկ տարեկան է

Հուլիսի 19-ին վրացական համեղ և բացառիկ ուտեստներով հագեցած «Սուլիկո» վրացական ռեստորանը նշեց իր մեկ ամյակը: Այդ կապկցությամբ ռեստորան էին այցելել մշտական հաճախորդները, վրացական ուտեստների սիրահարներն ու ընկերները, ովքեր հաճելի և ուրախ մթնոլորտում նշեցին արդեն հարազատ վայր դարձած «Սուլիկո» ռեստորանի մեկ ամյակը:

Ռեստորանի տնօրեն Արևիկ Ավետիսյանը նշեց, որ վրացական ռեստորան բացելու գաղափարն առաջացել է, քանզի Երևանում նման տեսակի ռեստորան չկար:

«Քանի որ հայերը մեծ սիրահար են վրացական ուտելիքների, որոշեցինք, որ պետք է անպայմանորեն վրացական համեղ խոհանոց ունենալ Երևանում: Վրաստանից հրավիրեցինք պրոֆեսիոնալ խոհարարների, ովքեր պատրաստում են հիմնականում կովկասյան կերակուրներ, բայց այստեղ հիմնականում գերակշռում են հենց վրացական ուտեստները»,-նշեց նա:

«Սուլիկո» ռեստորանի հենց մուտքից անմիջապես զգացվում է վրացական կոլորիտը, սրահներում ևս ամբողջ ինտերիերը վրացական մոտիվներով է արված, իսկ պատերին հին Թբիլիսիի նկարներն են: «Սուլիկո» ռեստորան են այցելում ոչ միայն երևանցիները, այլև վրացիներ ու այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր, տեղյակ լինելով վրացական խոհանոցի անկրկնելի համ ու հոտին, երբեք անտարբեր չեն անցնում ռեստորանի կողքով: Ռեստորանը շատ հարմար է հյուրասիրությունների, ծննդյան տոների, ինչպես նաև մշակութային միջոցառումների անցկացման համար: Այստեղ խոհանոցը կովկասյան է, մասնավորապես՝ վրացական: Այստեղ կարող եք համտեսել վրացական ամենահամեղ ուտեստները՝ սառը խորտիկներ, տաք ուտեստներ, աղցանները:

Տնօրենը մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ շատ շուտով Լեո 52 հասցեում հաճախորդների պահանջով կբացվի «Սուլիկո»-ի երկրորդ մասնաճյուղը, որը կշարունակի ռեստորանի ավանդույթները:

Ռեստորանը ունի մի շարք մրցանակներ և պատվոգրեր: Առևտրի, սննդի և սպասարկման ոլորտներում անցկացրած մոնիթորինգի արդյունքներով էլ «Սուլիկո» ռեստորանը ճանաչվել է լավագույնը:

11721369_845971658820232_1743065865_n 11721755_845971902153541_2139817756_n 11733337_845971192153612_549713103_n 11741810_845971672153564_1217828178_n 11748680_845972042153527_694911055_n 11749257_845971855486879_731137227_n 11749316_845971735486891_1954497466_n 11749760_845971512153580_1052048101_n 11751142_845971298820268_387464973_n 11751305_845971722153559_162426867_n 11753750_845972118820186_47276818_n 11758835_845971888820209_1184536287_n 11774422_845971375486927_2017831047_n 11774645_845971238820274_542453886_n 11778190_845972125486852_705159602_n

https://www.youtube.com/watch?v=oIWhydrldf8&feature=youtu.be

 

Լուսանկարները` Irest.am-ի:

Տեսանյութը` Shabat.am-ի:

Նույն շարքից