Հայաստան Քաղաքական 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած եւ մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Նույն շարքից