Քաղաքական Միջազգային 

Էրդողանը դատապարտել է Թուրքիայում ահաբեկչությունն իրագործողներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Թուրքիայի Սուրուչ քաղաքում ահաբեկչությունն իրագործողներին: Այս մասին գրում է  Anadolu գործակալությունը:

«Իմ անունից, նաև ժողովրդի անունից ես դատապարտում և անիծում եմ այդ գազանությունն իրագործողներին»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Սուրուչ քաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել, որը առնվազն 30 մարդու կյանք է խլել:

Նույն շարքից