Ազգի խորհրդանիշ.
2013թ.-ի սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում ավարտին հասցվեց Գլխավոր շտաբի Արեւելյան թեւի վերակառուցման աշխատանքները: Շինությունն ունի աշխարհի ամենաերկար ճակատը՝ 580 մետր, պրոեկտի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիարդ ռուբլի: Այսպիսով հաջողվեց ընդարձակել աշխարհի ամենախոշոր թանգարաններից համարվող Էրմիտաժի տարածքը:
Մարինյան թատրոնի երկրորդ դահլիճ.
Սանկտ-Պետերբուրգի պատմական շինության հարեւանությամբ 2013թ,-ն շահագործման հանձնվեց Մարինյան թատրոնի երկրորդ մասնաշենքը, որն ունի 7 ստորերկրյա հարկեր ու զբաղեցնում է 79 հազար մետր քառակուսի տարածք: Այն ֆեդերալ բյուջեից խլեց 22 միլիարդ ռուբլի:
Սոչիի Իմերեթյան նավահանգիստ.
Բեռնափոխադրումների համար նախատեսված Սոչիի Իմերեթյան նավահանգիստը շահագործման հանձնվեց 2014 թ.-ին: Պրոեկտի ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիարդ ռուբլի:
Ուստ-Լուգա նավահանգստի արդիականացումը.
Հիմնականում վառելիքաէներգետիկ փախադրումների համար նախատեսված նավահանգիստը արդիականացվել է նոր տերմինալներով ու կառույցներով, ներկայումս այն շարունակվում է կառուցվել:
Նարին-Լուգոկան երկաթգիծ.
Ռուսաստանի հարավ-արեւելյան շրջանում իրակացվեց երկաթգծի շինարարությունն, որ ապահովվում է տարածաշրջանային բեռնափոխադրումներն ու նպաստում Ամուրի գազավերամշակման գործարանի անխափան աշխատանքը:
Երկաթուղային տրանսպորտի զարգացման նպատակով Կազանում շահագործման հասցվեց 13 միլիարդ ռուբլի արժողությամբ նոր կայարանի շահագործումը:
Ամուր-Յակուտսկի երկաթգիծ
Եկաթգիծը կապում է Յակուտսկի կենտրոնական շրջանները Ռուսաստանի երկաթուղային մայրուղիների հետ: Երկաթգծի ընդհանուր երկարությունը կազում է 809 կմ, նախատեսված է մարդատար ու բեռնատար փոխադրումների համար:
Խիմկի ավտոմայրուղին
Ավտոմայրուղին շահագործման է հանձնվել 2014թ-ին, ունի 58 կմ երկարություն, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիարդ ռուբլի:
Մոսկվայի Բուսինովյան ավտոխճուղի
Պրոեկտի ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիարդ ռուբլի
Նոր Վիշնիյ Վոլոչոկ ավտոխճուղին, որի շահագործմամբ զգալիորեն դյուրացվեց Պետերբուրգի ու Մոսկվայի միջեւ հաղորդակցությունը, վերացվեցին անվերջ խցանումները գլխավոր մայրուղում:
Բացի այդ Պետերբուրգում շահագործման հանձնվեց Արեւմտյան ավտոխճուղին, որի արժեքը կազմում է 27 միլիարդ ռուբլի, իսկ Մուրոմ քաղաքի ավտոմայրուղու ծախսերը կազմել է 7 միլիարդ ռուբլի:
Խոշոր պրոեկտներից են նաեի Վլադիվոստոկի ծովային ավտոխճուղին, Սոչիի տուրիստական պրոսպեկտի շինարարությունն ու Մոսկվայի Վարշավյան խճուղու վերակառուցումը:












