Eurosport.ru կայքի փոխանցմամբ՝ շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի անունը ջնջվել է «Սպարտակ» մարզական միության 80-ամյակին նվիրված գրքից:Սա արվել է գրաքննությունից ելնելով։
Որպես հուշանվեր արված հրատարակությունը, որի հերոսներ են դարձել տարբեր մարազաձևերի ավելի քան 200 հայտնի սպարտակցիներ, լույս է տեսել այս տարի:
Գրքի հեղինակներից մեկը՝ Եվգենի Գիկը լրագրողներին պատմել է, որ նա այդ գրքի համար գրել է շախմատիստների մասին։ Նրա հովածներից մեկը վերաբերել է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, մյուսը Գարրի Կասպարովին։
Բայց երբ վերջերս հեղինակը թերթել է գիրքը, հայտնաբերել է միայն չեմպիոններից մեկի անունը:
Գարիի Կասպարովը մեկնաբանություն է թողնել իր Twitter-ում. «Ենթադրում եմ, եթե Պուտինի սպասվորները ցանկանում հանել իմ անունը խորհրդային/ռուսական ռեկորդների յուրաքանչյուր գրքից, ապա առնվազն նրանք պետք է շատ երկար աշխատեն այդ ուղղությամբ»: