Քաղաքական Միջազգային 

Ազդեցիկ իսլամիստ քարոզիչ Գյուլենը կարտաքսվի ԱՄՆ-ից

ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում բնակվող ազդեցիկ իսլամիստ քարոզիչ, «Հիզմեթ» հասարակական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը կարտաքսվի ԱՄՆ-ից, հայտնում է panarmenian.net կայքը՝ Vesti.Az-ը թուրքական աղբյուրների վրա հղումով:

Ըստ հաղորդագրության, առաջիկա ամիսներին Գյուլենը կարող է հաստատվել Հարավային Աֆրիկայում: «Հիզմեթի» ղեկավարությանը մոտ հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ կազմակերպության առաջնորդներն արդեն տեղ են փնտրում Յոհանեսբուրգում կազմակերպության կենտրոնակայանի համար:

Հատկանշական է, որ շարժման անդամներն արդեն հանդիպում են ունեցել ՀԱՀ նախագահ Զումա Ջեյքոբի հետ, որը մերժել է նրանց առաջարկը, սակայն «Հիզմեթը» մտադիր է գոնե ապրելու իրավունք ստանալ Գյուլենի համար` բազմամիլիոնանոց ներդրումներ խոստանալով ՀԱՀ ղեկավարությանը:

ՀԱՀ իշխանությունների հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսին: Ֆեթուլլահ Գյուլենը համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդն ու ընդդիմախոսը, նա նաև Թուրքիայի գրողների և լրագրողների հիմնադրամի հիմնադիրն է: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում սկսվել է երկրից Գյուլենին արտաքսելու իրավաբանական գործընթացը:

2014-ի դեկտեմբերի 25-ին Էրդողանը մեղադրեց Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունները խորհրդի (ТUBITAK) անդամներին թուրքական ղեկավարության բանակցությունների գաղտնալսումը կազմակերպելու մեջ: Նա հավելեց, որ «զուգահեռ կառույցի» մասնակիցները, որոնք մշակում էին հեռախոսազրույցների թվայնացման համակարգը, իրենք են օգտագործել այն գաղտնալսման համար: Սակայն Թուրքիան, ըստ նախագահի, հաղթեց «զուգահեռ պետության» դեմ պայքարում: Փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ 2011-ին «Salam» կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության հակաահաբեկչական գործողության ժամանակ գաղտնալսվել են մոտ 7 հազար մարդու հեռախոսազրույցները, այդ թվում նաև Էրդողանի ընտանիքի անդամներինը:

Բացի այդ, գաղտնալսվել են թուրքական հետախուզության պետ Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցները, որից հետո Էրդողանը մեղադրեց դրանում Գյուլենին և նրա շարժման անդամներին: Էրդողանը նաև ասաց, որ Գյուլենի շարժումը իր հակապետական գործունեությամբ ապացուցեց, որ ոչ թե կրոնական շարժում է, այլ քաղաքականացված և ապօրինի կառույց: Էրդողանը կոչ արեց Գյուլենին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին:

Նույն շարքից