Քաղաքական Միջազգային 

Բոլորը գիտեն Սաակաշվիլի խոսքերի գինը․ Պեսկովը մեկնաբանել է Պուտինի մասին հայտարարությունը

РИА Новости կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի արտահայտությունները Վլադիմիր Պուտինի մասին, հայտնել է, որ բոլորը գիտեն Սաակաշվիլի խոսքերի գինը։

«Ոչ մի կերպ չեմ մեկնաբանում։ Ասենք այսպես, հավանաբար, բոլորին է հայտնի՝ որքանով կարելի է հավատալ Սաակաշվիլիի հայտարարություններին։ Դա քաջ հայտնի է նաև իր երկրում, ուր նա չի կարող մեկնել, այլ երկրներում և Ռուսաստանում նույնպես հայտնի է դա»,- ասել է Պեսկովը։

Նույն շարքից