Տնտեսություն գլխավոր 

ԵՏՄ արդյունաբերական նախարարը ներկայացրել է ՀՀ-ի հետ համագործակցության ուղղությունները և համագործակցության նախագիծը

Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ արդյունաբերական համաժողով՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացմանը և քննարկմանը: Համաժողովի համակարգող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին, ներկայացրեց Միության անդամ երկրների արդյունաբերական համագործակցության ուղղություններին, այդ թվում նաև Հայաստանի հետ արդյունաբերական համագործակցությունը:

«Հայաստանը համարվում է ԵՏՄ լիիրավ անդամ՝ չունենալով ընդհանուր սահման Միության հետ: Մենք եկել ենք լսելու, թե ինչպիսի խնդիրներ են հուզում հայ արդյունաբերողներին, որպեսզի կարճաժամկետ հատվածում կարողանանք նպաստավոր պայմաններ ստեղծել և խթանել հայկական բիզնեսին՝ այն առավելագույնս համապատասխանեցնելով Միության ընդհանուր պահանջներին»,- իր խոսքում նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորսկին:

Համաժողովին մասնակից գործարարների համար արդյունաբերական համագործակցության նախագիծը ներկայացրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Մալցևը՝ մանրամասն անդրադառնալով այն ոլորտներին որտեղ կա զարգացման և արդյունավետ համագործակցության հեռանկար, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության, գյուղղատնտեսության և այլ ոլորտներում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիդորսկին հստակ մատնանշեց այն ուղղությունները, որոնք Հայաստանի համար հեռանկարային:

«Օրինակ Հայաստանում առկա է որակյալ շինանյութ, իսկ Միության անդամ երկրներում կա դրա մեծ պահանջարկ: Կարծում եմ, որ այդ ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է: Այսօր շինանյութ ներկրվում է երրորդ երկրներից, ուստի մենք այն պետք է փոխարինենք հայկական արտադրանքով, ինչը, կարծում եմ, հնարավոր է կարճ ժամանակում իրագործել»,- ընդգծեց Սիդորսկին՝ հավելելով, որ հեռանկարային է նաև կոշիկի, տրիկոտաժի արտադրությունը:

Սիդորսկու խոսքով՝ նախօրեին քննարկում է եղել նաև գյուղատնտեսական ոլորտի զարգացման շուրջ՝ ընդգծելով, որ այդ ոլորտը կարիք ունի գյուղտեխնիկայի և դրանցով ապահովումը երկարաժամկետ ծրագրիր է:

Անդրադառնալով ԵՏՄ-ի անդամ երկրներում տնտեսական աճի ցուցանիշներին, ԵՏՄ ագրոարդյունաբերության նախարարը նշեց, որ միայն Ղազախստանը կապահովի 1.2% տնտեսական աճ, Ռուսաստանում և Բելառուսում սպասվում է անկում, իսկ Հայաստանում կա ոլորտային աճ, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում:

Նույն շարքից