Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ուորլիքը Վիեննայում կզեկուցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վիեննայում կզեկուցի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և  միջնորդության մեջ հետագա քայլերի մասին, այնուհետև կմեկնի Բաքու: Այդ մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:

«Անհամբեր սպասում եմ այսօր Վիեննայում ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի անդամներին զեկուցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և մեր միջնորդության մեջ հետագա քայլերի մասին: Այնուհետև կուղևորվեմ Բաքու»,- գրել է համանախագահը:

 

Նույն շարքից