Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղ, եղել են տեղի «Սասունցի Դավիթ» ջոկատի զոհված ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունը կրող դպրոցում, ծանոթացել գյուղի և դպրոցի առկա սոցիալական խնդիրներին:
Քաշաթաղի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը մշակել են ծրագիր՝ հետագայում շարունակական սոցիալական աջակցություն իրականացնելու համար:
Այցի շրջանակներում դպրոցին տրամադրվել են նաև երաժշտական կենտրոն, գրենական պիտույքներ, գրքեր, շրջանավարտներին՝ դրամական պարգևներ, իսկ սոցիալապես անապահով բնակիչներին՝ հագուստ և սնունդ:


