Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Պարույր Հայրիկյանի իրազեկումը հուլիսի 24-ին ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:
ԱԻՄ առաջնորդ Պ. Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հուլիսի 24-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հրապարակային քննարկումներ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: