Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԳ նախարար. Միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Միխաել Լինկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել ԺՀՄԻԳ-ի հետ հաստատված փոխգործակցությունը և Հայաստանում ընտրական գործընթացների բարեփոխման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխաել Լինկը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և ԺՀՄԻԳ-ի միջև հաստատվել են արդյունավետ համագործակցության ավանդույթներ:

Հայաստանի արտգործնախարարը, կարևորելով ԺՀՄԻԳ գործառույթները՝ ընտրությունների դիտարկման, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով խորհրդատվության և օժանդակության տրամադրման, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված հարաբերությունները, շեշտեց, որ միջազգային կառույցների աջակցությամբ Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ԺՀՄԻԳ փոխգործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Նույն շարքից