Travel.ru տուրիստական պորտալը ռուսների շրջանում անցկացրել է հարցում աշխարհի ամենառոմանտիկ վայրերը պարզելու համար:
Համաշխարհային լավագույն վայրերի մեջ առաջին հորիզոնականը գրավել է Փարիզը (27,8%):
Երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականները կիսել են Դոմինիկյան հանրապետությունը, Պրահան և հունական կղզի Սանտորինը (յուր. 12,3%):
Ամենառոմանտիկ վայրերի ցանկը եզրափակում է Սեյշելյան կղզիները (6,5%):
Ռուսաստանի տարածքում լավագույն վայր է ճանաչվել Սանկտ Պետերբուրգը:




