Առողջապահություն Հասարակություն 

Որո՞նք են սեռով պայմանավորված աբորտների 3 հիմնական պատճառները

ՀՀ նախագահի աշխատակազմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի այսօրվա նիստում  մրցութային հանձնաժողովի անդամ, առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրեց սեռով պայմանավորված աբորտների առաջացման  3 հիմնական պատճառովները:

«Նախ, երբ մարդիկ փոքր թվով երեխաներ են ունենում, այդ դեպքում ուզում են՝ երեխաները լինեն տարբեր սեռերի կամ անպայման՝ տղա։ Երկրորդ պատճառը՝ մեր ընտանիքներում ի վերուստ տղա երեխայի նկատմամբ նախապատվությունն է, և երրորդ պատճառը տեխնոլոգիաներն են»:

Գայանե Ավագյանը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ։

Առողջապահության նախարարությունը պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելման ազգային ծրագիր և ռամավարություն է իրականացնելու ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։

Պտղի սեռով պայմանավորված աբորտների հիմնականում դիմում են Չինաստանում, Հնդկաստանում, Վիետնամում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ալբանիայում, և բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է տղա երեխային։

Առաջիկա օրերին կհայտարարվեն ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային հերթական մրցույթի հաղթող ՀԿ-ների անունները։

Նույն շարքից