Ռազմական գլխավոր 

ԼՂՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանաան հերթական ապատեղեկատվությունը։

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանական պրոպագանդայի կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ուսումնավարժական պարապմունքների ժամանակ հակատանկային ականի վրա պայթել է ՊԲ Տ-72 տիպի  երկու տանկ, իրականությանը չի համապատասխանում:

Տարածված տեղեկությունն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք»:

Նույն շարքից