Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից առաջիկայում միայն կաճի:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, նշելով, որ փորձագետների բոլոր ուսումնասիրություններն ապացուցում են, որ Եվրոպայում վառելիքի պահանջարկը գնալով աճում է:
Նրա խոսքերով, վառելիքի պահանջարկի աճը պայմանավորված է Եվրոպայում տնտեսության աշխուժեցմամբ, ինչի հետեւանքով կզգացվի լրացուցիչ 100 միլիարդ խորհանարդ մետր գազի պահանջարկ:
Իսկ չներմուծել գազ եվրոպական երկրները չեն կարող, քանի որ սեփական հանքավայրերից արտադրվող վառելիքի պաշարները գնալով նվազում են:
Ռուսաստանը հյուսիսային հոսքի նոր շինարարություն է ձեռնարկում՝ Եվրոպա արտահանվող գազի ծավալները 55 միլիարդ խորհանարդով ավելացնելու համար:
Մինչդեռ եվրոպական չինովնիկները, կապված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներով, բազմիցս հայտարարել են, որ Եվրոպան պետք է ձերբազատվի վառելիքային կախվածությունից ու սեփական այլընտրանքային տարբերակներ մշակի: