Քաղաքական Միջազգային գլխավոր 

Իրավիճակն Ուկրաինայում հիշեցնում է վառոդի տակառ, որ կարող է պայթել ամեն պահ

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, Ուկրաինան իրենից ներկայացնում է մարիոնետային ռեժիմ, որ Արեւմուտքի կողմից օգտագործվում է սեփական նպատակներին հասնելու համար:

Այս մասին հայտնել է ԱՄՆ դեպարտամենտի նախկին աշխատակից Ռոդնի Մարտինը, նշելով, որ Արեւմուտքը Ուկրաինայում տանուլ է տվել շախմատային պարտիան, իսկ դրածո Պորոշենկոյի վարչախումբը հակամարտությունը սառեցնելու համար ամեն կերպ խախտում է մինսկյան համաձայնագրերը:

Նրա խոսքերով, Ուկրաինան հիշեցնում է վառոդի տակառի, որ փոքրիկ կայծից ամեն պահ կարող է պայթել:
Մարտինի վստահեցմամբ, ինչպես պատմությունն է վկայում, Ռուսաստանի դեմ ագրեսիվ նպատակներ հետապնդելու յուրաքանչյուր փորձ, ավարտվել է տխուր վախճանով, ուստի անհրաժեշտ է գնահատել քաղաքական իրավիճակն ու խոհեմ որոշումներ ընդունել, իսկ ինչ վերաբերվում է միլիարդավոր պարտքերի մեջ խրված Ուկրաինային, ապա վերջինս հլու հնազանդ կատարելու է Արեւմուտքի բոլոր պահանջները:

Վերջում նա ավելացրել է, որ խաղաղության հասնելու համար ուկրաինական ժողովուրդը պետք է հասկանա, որ ընդամենը զինվոր է շախմատային այս պարտիայում, որը չի կարող ավարտվել հաջող ելքով, քանի որ Արեւմուտքը չի հրաժարվի իր ազգային ձեռքբերումներից ու չի զոհաբերի իր ռեսուրսները ուկրաինացիների համար:

Նույն շարքից