Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ Հետաքննչական կոմիտեն Վալերի Պերմյակովի գործը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին։
Комсомольская правда թերթի հատուկ թղթակից Նիկոլայ Վարսեղովը ժամանել է Գյումրի՝ ուսումնասիրելու 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքում տեղի ունեցած տարօրինակ սպանությունը։ Ընտանիքի 7 անդամների սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով զորամասում ծառայության էր անցել դեպքից մոտ մեկ ամիս առաջ։
Հետաքննությանը հստակ հայտնի է, որ Պերմյակովը գիշերը լքել է ռազմաբազան, անցել է 4 կմ, մտել է Ավետիսյանների տուն, իրականացրել սպանությունը, փոխել հագուստը և առավոտյան ժամը 6-ին մոտ գնացել դեպի Թուրքիայի սահման։ Երազգավորս գյուղի մոտակայքում նրան բռնել են ռուս սահմանապահները։
Ռուս թղթակցին Երևանում գտնվող ռուս բարձրաստիճան զինվորականը հայտնել է, որ առաջին բանը, որ Պերմյակովն ասել է սահմանապահներին, եղել է այն, որ ինքը ոչ ոքի չի սպանել։ Իրեն տվել են 2 Coca Cola, 2 շաուրմա։
Ամբողջական հոդվածը կարելի է կարդալ այստեղ։