Վրաստանը կատարել է գրեթե բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի կողմից ոչ վիզային ռեժիմ սահմանելու համար։
Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի իրագործման հարցում մենք առաջ ենք գնացել: Վրաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի»,- ասել է նա:
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ը 2015 թվականի վերջին դրական որոշում կկայացնի այդ հարցի շուրջ։