Քաղաքական Միջազգային 

Պուտինը կմասնակցի «ԱԱ-2018»-ի ընտրական փուլի վիճակահանությանը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությանը, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում:  Նա նաև պլանավորում է հանդիպել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի հետ:

Վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 25-ին և կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:

«Նախագահը կմասնակցի վիճակահանության արարողության մի մասին, քանի որ այն բավական երկար տևող միջոցառում է»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է rsport.ru-ը:

Նույն շարքից