Հասարակություն 

Բրիտանացուն դատել են մանկապղծությունն օրինականացնելու առաջարկի համար

Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում դատել են 22-ամյա Ֆիլիպ Կիրկ անունով մանկապղծին, ով դիմել էր ՆԳ նախարար Թերեզա Մեյին` երեխաների հետ սեքսը օրինականացնելու հարցով:

Նրան դատապարտել են 4 տարվա բանտակրության և ևս 4 տարի՝ պայմանական: Պատժաժամկետը նա ստացել է համացանցից ավելի քան հազար մանկական պոռնոգրաֆիական նկարներ բեռնելու համար:

Դատավորը նրան անվանել է ծայրահեղ վտանգավոր մարդ, հաղորդում է The Independent-ը:

Նույն շարքից