Հասարակություն 

Երևանի կենտրոնում և որոշ թաղամասերում հուլիսի 22-ին գազ չի լինի

Պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Թումանյան և Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ամիրյան փողոցի թիվ 18, 18ա, 20, 22, 24, 28, Մաշտոցի պողոտայի թիվ 11, 15, Սարյան փողոցի թիվ 24, 24ա, 24բ, 26, Բյուզանդի փողոցի թիվ 91 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարգավագի փողոցի թիվ 1-ից մինչև 33, Սարգավագի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Աղասու փողոցի թիվ 1-ից 35, Քանաքեռի 1-ն փողոցի 1-ին նրբանցքի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ փողոցի թիվ 2, 7, 8, 17/1, հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այդ մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղից:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նույն շարքից