ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-22-ին այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր, ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները:
Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ»,– ասվում է նրա գրառման մեջ: