«Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով մամուլ տեղ գտած հրապարակումներին, թե «Յուքոմ» (Ucom) ընկերությունը բանակցությունների մեջ է՝ «Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը գնելու շուրջ, ասաց, որ այդ հրապարակումների մի մասը ճիշտ է, մի մասը՝ ոչ։
«Այսօր «Օրանժ» խումբը հայտարարել է, որ սկսել է բացառիկ բանակցություններ «Յուքոմ»–ի հետ «Օրանժ»–ի բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասաց նա և նշեց, որ «Օրանժ» ընկերությունը շարունակելու է իր ծառայությունները մատուցել, պահպանելու է իր ենթակառուցվածքը, սպասարկելու է իր 650 հազար բաժանորդներին:
«Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ»–ի հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսում»,-ասաց նա:
Ֆրանսիս Ժելբիտերին նշեց, որ քննարկումները բացառիկ են և ավելացրեց, որ այսօր խոսում են դեռևս քննարկումների, բանակացությունների մասին, որին կհաջորդի գործարքի ստորագրումը և վավերացումը: Նա նաև հայտնեց, որ պայմանավորվածություն կա, որ տասներկու ամիսների ընթացքում «օրանժ» բրենդը պահպանվելու է: