Մշակույթ Հասարակություն Գիտություն 

Ճապոնական մշակույթի տարօրինակ ավանդույթները

Ճապոնիան արտասովոր երկիր է համարվում, որը աչքի է ընկնում իր ավանդույթներով և բարձր տեխնոլոգիաներով: Ճապոնիան ինչ-որ առումով հակադրությունների երկիր է: Ճապոնիայի մշակույթը միշտ էլ հետաքրքրության առարկա է եղել, սակայն այն հաճախ ճիշտ չի հասկացվել օտարերկրացիների կողմից: Ներկայացնում ենք ճապոնական մշակույթի ամենատարօրինակ կողմերը:

Ամանորին ճապոնացիների սեղաններին չկա ոչ տոլմա, ոչ խոզի բուդ, չկան հրավառություններ: Նրանք խելոք գնում են քնելու, իսկ առավոտյան վաղ են արթնանում և միասին դիմավորում ամանորյա արևածագը:

Ճապոնացիները երբեք չեն ասում «ոչ»: Ամեն անգամ, երբ հարկավոր է մերժել մեկին, նրանք ընտրում են ավելի հարգալից մերժում, կամ համաձայնություն, որը ոչնչի չի պարտավորեցնում:

Ճապոնացիները անեկդոտներ չեն պատմում: Նրանց հումորի զգացումը շատ յուրօրինակ է:

Եթե Ճապոնիա եք մեկնում, զինվե’ք այցեքարտերով: Ճապոնացիներն անգամ բաղնիք չեն գնում առանց այցեքարտերի:

Ճապոնացիների հարգանքի զգացումի մասին կարելի է առասպել հյուսել: Հանդիպելիս ճապոնացիները ձեռք չեն սեղմում, նրանք գերադասում են խոնարհվել: Դուք պետք է խոնարհվեք այնքան, ինչքան ձեզ են խոնարհվել:

Ճապոնական մետրոյում կան հատուկ մարդիկ, ովքեր հրում են մարդկանց մարդաշատ վագոնները: Միգուցե այդ պատճառով է, որ որոշ ճապոնացիներ նախընտրում են աշխատանքի գնալ հեծանիվով:

Ճապոնուհիներին կտրականապես արգելված է շփվել տղաների հետ մինչև որոշակի տարիքը: Եթե դպրոցում ընդմիջման ժամանակ աղջիկը տղայի առաջարկի իր խնձորի կամ բուտերբրոդի կեսը, ուրեմն վերջ, համարեք նա սիրո մի մե~ծ խոստովանություն է արել: Այդ պատճառով Ճապոնիայում չկա մի աղջիկ, ով ճաշում է տղայի հետ և միաժամանակ չի կարմրում: Ընդունված է դպրոց գնալ ընկերների հետ, այստեղ միայնակ ոչ ոք դպրոց չի գնում:

Ճապոնական քաղաքներից շատերի փողոցները չունեն անուններ: Շենքերը հասցեի փոխարեն ենթարկվում են ներթաղամասային համարակալման: Հետաքրքիր է, որ շենքերը համարակալում են ոչ թե տեղադրման դիրքից ելնելով, այլ`ըստ կառուցման տարեթվի:

Առաջ Ճապոնիայում ընդունված էր նորածին երկվորյակներից մեկին համարել սատանայի ծնունդ, ուստի պետք էր փոքրիկից ազատվել: Սա ոչ այլ ինչ էր, քան բնակչության թվի վերահսկում:

Ֆինանսական բոլոր հարցերով ճապոնացու ընտանիքում զբաղվում է կինը, իսկ ամուսինն իրավունք չունի անգամ հարցնել, թե ինչի վրա է ծախսվել իր ամբողջ աշխատավարձը:

Նույն շարքից