Ղրղստանի մայրաքաղաքում ԻՊ գրոհայինների լիկվիդացման շնորհիվ փրկվեցին հարյուրավոր մարդիկ:
Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, նշելով, որ մայրաքաղաքի կենտրոնում հատուկ գործողությունների ընթացքում իրավապահները ցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ ու ամբողջությամբ ոչնչացրեցին արմատական գրոհայիններին:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ամերիկյան նախկին Մանաս ռազմաբազայի տարածքում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում, տեւական մարտերից հետո, իրավապահները լիկվիդացրել են 4 գրոհայինի, իսկ 7 հոգի գերվել է:
Վիրավորվել է նաեւ 4 հատուկջոկատային:
Տվյալների հանաձայն, գրոհայինները մտադիր են եղել երկրում իրականացնել մի քանի ահաբեկչական գործողություն, ինչպես նաեւ հարձակում են նախատեսել ռուսական Կանտ ավիաբազայի ուղղությամբ:
Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել օպերացիային մասնակցած զինվորականներին, որոնք պարգեւատրվել են պետական պարգեւներով ու շքանշաններով: