Հասարակություն գլխավոր 

Սահակաշվիլին պատերազմ է սկսել օլիգարխ Կոլոմոյսկու դեմ

Սահակաշվիլին պատրաստ է նոր ապացույցներ ներկայացնել այն մասին, որ օլիգարխ ու միլիարդատեր Կոլոմոյսկին Օդեսայի նավահանգիստների միջոցով մաքսանենգ ապրանքներ է տեղափոխում:

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ավելի վաղ Չերնիգովում ունեցած ելույթի ընթացքում Սահակաշվիլին բարձրաձայնել է, որ իր նպատակն է Ուկրաինան մաքրել կոռուպցայից ու քրեա-օլիգարխիկ տարրերից:

Սահակաշվիլու խոսքերով, Կոլոմոյսկին շատ լավ հասկանում է, որ այս պարագայում նրան չի փրկելու ոչ սպառնալիքները, ոչ էլ կաշառքը:
Նրա համոզմամբ իրավապահները տիրապետում են հստակ ապացույցների, որոնց համաձայն օլիգարխը զբաղվում է մաքսանենգությամբ, անօրինական փողերի լվացմամբ, ինչպես նաեւ խուսափում է հարկերի վճարումից:

Նույն շարքից