Հասարակություն 

Գարեգին Բ-ն Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին պարգևատրեց Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանով

Նոր Հաճընում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը Ամենայն հայոց վեհափառ Գարեգին Բ-ն Գագիկ Ծառուկյանի ծնողներին՝ Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան՝ Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեության համար:

«Մեր բարձր գնահատանքն ենք ուղղում հարգարժան տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին և նրանց  արժանավոր զավակ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ  հանձնառություններով այսօր 7-րդ եկեղեցին է վեր հառնում հայրենի երկրում: Բարձր գնահատելով Ծառուկյան  ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման ուրախ առիթով և հայրապետական սրբադաս ընթացակարգով տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշանը: Ամենակարող հոր օրհնությունն ու բարեհաճությունն ենք  հայցում Ծառուկյան ընտանիքի անդամներին՝ մաղթելով արևշատություն և ամենառատ շնորհներ նոր բարի գործերի համար»,- ասաց նա:

Նույն շարքից