Քաղաքական Հասարակություն 

Անգելա Մերկելը դարձել է ԼԳԲՏ-ամսագրի գովազդային հոլովակի հերոս

Անգելա Մերկելը դարձել է ԼԳԲՏ հանրության (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսսեքսուալ) համար նախատեսված նոր Straight ամսագրի սադրիչ գովազդային հոլովակի հերոս, հայտնում է Independent.co.uk-ը:

Նոր Straight ամսագրի տեսահոլովակում Անգելա Մերկելին նման գլխավոր հերոսուհին համբուրվում է երիտասարդ սիրուհու հետ:

Ռադիոռեպորտաժ է հնչում, որ եվրոպացիների 60%-ը հավանություն է տալիս գեյ-ամուսնություններին:

Տեսահոլովակը հրապարակվել է ամսագրի թվիթերյան էջում:  Թվիթերում տեսահոլովակը հայտնվել է «Աշխարհում բոլորն ատում են Մերկելին, բացի այս կնոջից» վերնագրով:

Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ իր համար ամուսնությունը միշտ կլինի բացառապես տղամարդու և կնոջ միջև միությունը:

Untitled

Նույն շարքից